Մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԱՐԵՆԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել կամ ընդդիմություն բուծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (գտնվում է արձակուրդում) սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Արենիում բնակչության հետ հանդիպմանը:

«Շատերը մտածում են ու ասում, թե այս կառավարությունը մեծ թերություն ունի՝ չունի ընդդիմություն, և կառավարությունը չի որոշել, թե որն է իր ընդդիմությունը: Սա երրորդ հանրապետության մյուս ֆենոմենն է, որը սկիզբ առավ 1998-ից, երբ իշխանությունն իր համար ընդդիմություն է բուծում և սկսում այդ ընդդիմությամբ մոլորեցնել ժողովրդին: Մենք ասում ենք՝ մեր կառավարությունը չի պատրաստվում իր համար ընդդիմություն ստեղծել, ընդդիմություն բուծել, որովհետև իրական ընդդիմությունը պետք է ստեղծի ժողովուրդը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ ժամանակին ժողովուրդն է որոշել, որ իրենց քաղաքական ուժն է այդ ընդդիմությունը, ընդ որում այն ընդդիմությունը, որն ի վիճակի էր առաջնորդել հեղափոխություն:

Փաշինյանը նկատեց՝ իրենք ժողովրդի կողմի ձևավորված իշխանություն լինելուց առաջ, եղել են ժողովրդի կողմից ձևավորված ընդդիմություն: Նա շեշտեց՝ չեն պատրաստվում բուծել ընդդիմություն, քանի որ դա վիրավորական կլինի ժողովրդի համար: «Ժողովուրդը պետք է որոշի, թե այդ ընդդիմադիր ուժերից որոնք են արժանի լինել ընդդիմություն»,-եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP