Միջազգային

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնեւում իր նստաշրջանը կասեցրել է կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Ժնեւում իր նստաշրջանը կասեցրել է կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) կորոնավիրուսի տարածման պատճառով որոշում Է ընդունել կասեցնել իր 43-րդ նստաշրջանը, որն ընթանում Է Ժնեւում: Աշխատանքը կասեցվում Է մարտի 13-ից: Այդ մասին մարտի 12-ի նիստում հայտնել Է ՄԻԽ-ի նախագահ Էլիզաբեթ Տիչի-Ֆիսլբերգերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհրդի համաձայնությամբ մենք նստաշրջանի աշխատանքը կասեցնում ենք մարտի 13-ից մինչեւ հետագա ծանուցումը»,-հայտարարել Է նա:

Նստաշրջանը կասեցնելու որոշման կապակցությամբ ՄԻԽ-ի 47 անդամ երկրների պատվիրակությունների կողմից առարկություններ չեն եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում