Էջմիածնի քաղաքապետը հորդորում է խուճապի չմատնվել, նա հետաձգում է այսօրվա քարոզարշավային հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էջմիածնում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ համացանցում գույները թեժացված են: Այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Նա ներկայացրել է մանրամասներ Էջմիածնի բնակչի մոտ կորոնավիրուսի դեպքի հաստատման վերաբերյալ:

«Նախ ընդգծեմ, որ Էջմիածնի մեկ բնակչի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, այնինչ՝ խոսվում էր 3 անձի մասին: Նշվում էր, որ նրանք մասնակցել են հարսանիքի: Այդ ամենը սուտ է: Մենք ունենք ընդամենը մեկ վարակակիր, որը կիրակի օրը մասնակցել է նշանադրության: Երեկ նրա հետ շփման շրջանակը հստակեցվել է և փոխանցվել է Առողջապահության նախարարությանը: Նրա հետ սերտ շփում ունեցած անձանց տեղափոխում են մեկուսացման վայր, որպեսզի ստուգվեն: Մեկուսացման վայրի մասին թույլ տվեք առայժմ չասեմ»,-ասաց Դիանա Գասպարյանը: Նա ընդգծեց, որ շտապօգնության, ոստիկանության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ վարակակիրը բուժում է անցնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը ծանր չէ, նա բժիշկների խիստ հսկողության տակ է:

Դիանա Գասպարյանն անդրադարձավ կրթական հաստատությունները փակելու քաղաքացիների դիտարկումներին: Նա նշեց, որ քաղաքապետարանը նման լիազորություն չունի: Կրթական հաստատությունների մի մասը մարզպետարանի, մի մասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ են գործում: Ինչ վերաբերում է համայնքապատկան հաստատություններին, դրանք են սպորտ դպրոցը, երաժշտական, նկարչական դպրոցները, մանկապարտեզները, ապա այստեղ որոշումները տարբեր են:

«Վաղ առավոտից բոլոր մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերով, երեխաների թաթիկները պարբերաբար ախտահանվում են, հավատացնում եմ հիգիենիկ տեսանկյունից կանոնները խստագույնս պահվում են: Անձամբ իմ վերահսկողությունը շատ խիստ է: Այդ պատճառով մենք այս պահին մանկապարտեզները փակելու որոշում չունենք, սակայն դիտարկում ենք հաճախելիությունը»,-ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ կարգադրել է մեկ շաբաթով փակել միայն սպորտ դպրոցը: Հաշվի առնելով, որ Էջմիածնում մեկ դեպք կա, նաև մարտի 12-ի երեկոյան նախատեսված՝ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավային հանդիպումը Դիանա Գասպարյանը կհետաձգի: Հետագա օրերի վերաբերյալ կներկայացնի մանրամասներ:

Մեկ անգամ ևս հորդորում է խուճապի չմատնվել, հետևել պաշտոնական հաղորդագրություններին:

Հայերեն English Русский

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո