Քաղաքականություն

ԱՄՆ 75 կոնգրեսական պահանջել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ 75 կոնգրեսական պահանջել են 100 մլն դոլար տրամադրել Հայաստանին, 1.5 մլն՝ Արցախին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգրեսում ԱՄՆ 23 նահանգի 75 ներկայացուցիչներ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովին 100 մլն դոլար տրամադրելու Հայաստանին, 1.5 մլն դոլար՝ Արցախին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Արցախի համար 1.5 մլն դոլարի աջակցության հետ կապված նշվում է, որ այն պետք է նախատեսվի ականազերծման և ականի պայթյունից տուժածների վերականգնողական աշխատանքների համար: Հայաստանի համար նշված 100 միլիոն դոլարը պետք է ուղղվի տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգությանն աջակցելուն:

Նամակում կոչ է արվում կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ չեն դադարեցվել Հայաստանի և Արցախի դեմ հարձակումները:

Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել նամակի տակ ստորագրած բոլոր կոնգրեսականներին ՝ աջակցելու Հայաստանին ու Արցախին, որոնք իրենց ներդրումն ունեն խաղաղության ու ժողովրդավարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում