ԱՄՆ-ի Կոնգրեսում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Politico

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ օրենսդրի աշխատակազմի անդամն աշխատում Է նրա գրասենյակում, որը գտնվում Է ԱՄՆ-ի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքերից մեկում: Քանթուելը պարտավորեցրել Է իր բոլոր աշխատակիցներին այս շաբաթ աշխատել հեռավար եղանակով: Սենատորը նաեւ խնդրել Է նրանց հետազոտություն անցնել կորոնավիրուսի առակայությունն ստուգելու համար: CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն, որը վկայակոչում Է տեղական իշխանություններին եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոններին (CDC), Միացյալ Նահանգներում գրանցվել Է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 1237 դեպք, մահացել Է 37 մարդ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել Է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան