Միջազգային

Կուբայում գրանցվել են կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը

1 րոպեի ընթերցում

Կուբայում գրանցվել են կորոնավիրուսի առաջին երեք դեպքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին երեք դեպքերը հաստատվել են Կուբայում, խոսքը վերաբերում Է Իտալիայից ժամանած երեք զբոսաշրջիկների: Այդ մասին հայտնել Է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին շնչառական հիվանդության ախտանշաններով իտալացի չորս զբոսաշրջիկներ են հայտնաբերվել Տրինիդադ քաղաքի հոսթելներից մեկում: Նրանք ժամանել Էին մարտի 9-ին: Մարտի 11-ին ազգային լաբորատորիան հաստատել Է, որ չորս զբոսաշրջիկներից երեքը վարակված են կորոնավիրուսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում