Միջազգային

Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

1 րոպեի ընթերցում

Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր Թոմ Հենքսի ու նրա կնոջ` դերասանուհի Ռիտա Ուիլսոնի մոտ կորոնավիրուս է հաստատվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դերասանն այդ մասին գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում: Նա տեղեկացրել է, որ կնոջ հետ գտնվում են Ավստրալիայում: Նրանց ինքնազգացողությունը վատացել է, ունեցել են մրսածություն, մարմնի ցավ, թեթև տենդ:

«Մենք հանձնեցինք կորոնավիրուսի թեստ, և արդյունքները դրական էին: Բուժաշխատողները ունեն կանոններ, որոնց պետք է հետևել: Մենք մեկուսացվելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջում է հանրային առողջության անվտանգությունը»,-նշել է Թոմ Հենքսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում