Միջազգային

Թրամփն արգելել Է Եվրոպայից մուտքը ԱՄՆ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփն արգելել Է Եվրոպայից մուտքը ԱՄՆ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի ցանկացած հաղորդակցություն Եվրոպայի հետ, ներառյալ ծովային եւ ավիափոխադրումները, 30 օրով դադարեցվում են՝ կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ի կեսօրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ ազգին հղած իր ուղերձում Թրամփն ասել Է, որ «խիստ, բայց անհրաժեշտ սահմանափակումները» չեն տարածվի Մեծ Բրիտանիայի վրա, որտեղ հաստատվել Է կորոնավիրուսով վարակման 460 դեպք: Նրա խոսքով՝ Եվրամիությունը «չկարողացավ ձեռնարկել նախազգուշության այն նույն միջոցները», ինչ եւ ԱՄՆ-ը: Թրամփը նաեւ Կոնգրեսին կոչ Է արել ձեռնարկել հարկային բեռի թեթեւացման միջոցներ ԱՄՆ-ի տնտեսության վրա կորոնավիրուսի բռնկման ազդեցության դեմ պայքարի շրջանակում: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆն ավելի ուշ ճշտել Է, որ Եվրամիությունից ԱՄՆ մուտքի արգելքը կվերաբերի այն քաղաքացիներին, որմնք վերջին 14 օրում այցելել են Շենգենյան գոտու երկրներ Միացյալ Նահանգներ ժամանելուց առաջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում