Ուկրաինայի կառավարությունը երեքշաբաթյա կարանտին Է սահմանել երկրում կորոնավիրուսի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետը մարտի 12-ից մինչեւ ապրիլի 3-ը կարանտին Է սահմանել երկրի ամբողջ տարածքում, որը ենթադրում Է ուսումնական հաստատությունների փակում, զանգվածային միջոցառումների արգելում եւ մի շարք երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում, բայց չի նախատեսում պետության սահմանի փակում: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է «Եվրոպական համերաշխությունից» Գերագույն ռադայի պատգամավոր Վիկտորյա Սյումարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարանտին են սահմանել: Վաղվանից՝ երեք շաբաթով, մինչեւ ապրիլի 3-ը»,-գրել Է նա Facebook-ում, հավելելով, որ որոշումն ընդունվել Է նախարարների կաբինետի կողմից: Սյումարը ճշտել Է, որ կարանտինը ենթադրում Է «ուսումնական հաստատությունների փակում, ավելի քան 200 մարդու մասնակցությամբ զանգվածային հավաքների արգելում, որոնք վերաբերում են մարզական ու մշակութային միջոցառումներին «…», առանձին երկրների հետ ավիահաղորդակցության դադարեցում»: Նա հավելել Է, որ զանգվածային հավաքների արգելքը չի վերաբերում «պետական կարեւորության» միջոցառումներին, ինչպես նաեւ ճշտել Է, որ Ուկրաինան կդադարեցնի ավիահաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը՝ չնշելով դրանք: Նախարարների կաբինետի որոշումը նաեւ ենթադրում Է սահմանների հսկիչ-անցակետերի մեծ մասի փակում: «219-ից կմնան 49-ը»,- նշել Է պատգամավորը: Այսպիսով, կառավարության որոշումը չի ենթադրում պետության սահմանի փակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը

Սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Երևանի վարչական շրջանների դատախազությունների կողմից դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 212 միլիոն դրամ

Իսրայելի ԱԳ նախարարը քննադատել է Ֆիդանի մեկնաբանությունները Սիրիան ապակայունացնելու վերաբերյալ

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային, խոհանոցային փառատոն. սպասվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

Ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործություններ. Քննչական կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալները

ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետ

Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել