Մերկելը հայտարարել Է կորոնավիրուսով բնակչության 70 տոկոսի վարակման սպառնալիքի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները պնդում են, որ նոր կորոնավիրուսով կարող Է վարակվել բնակչության մինչեւ 70 տոկոսը, քանի որ դրա դեմ առայժմ պատվաստումներ չկան: Այդ մասին մարտի 11-ին Բեռլինում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է հասկանալ՝ քանի որ վիրուսն արդեն այստեղ Է եւ քանի որ առայժմ բնակչությունն իմունիտետ չունի դրա նկատմամբ, չկան պատվաստումներ, չկա բուժում, վարակված բնակչության տոկոսը բարձր կլինի. փորձագետները նշում են 60-70 տոկոսի մասին»,-ասել Է կանցլերը: Մերկելը չի ճշտել՝ ինչ ժամանակաշրջանի եւ որ երկրի մասին Է խոսքը: Նա ընդգծել Է, որ այժմ գլխավորը վիրուսի տարածումը դանդաղեցնելն Է:

«Խոսքն այն մասին Է, որ ժամանակ շահենք»,-հավելել Է կանցլերը: Նա նաեւ հայտարարել Է, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին: «Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,- ասել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը, որը կնպաստի հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Լաբորատոր եղանակով հաստատված տվյալներով՝ Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվել Է գրեթե 1,3 հազար մարդ: Մարտի 11-ին հայտնի Է դարձել երկրում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահվան մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է համբուրգցի մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Էր Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա