Մերկելը դեմ Է արտահայտվել կորոնավիրուսի պատճառով սահմանները փակելուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերներին, Այդ մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Գերմանիայում կարծում ենք, որ սահմանները փակելը համարժեք պատասխան չԷ մարտահրավերին»,-հայտարարել Է Մերկելը, հավելելով, որ ընդունելի միջոց կարող Է դառնալ տնային կարանտինը. դա կնպաստեր հիվանդության տարածման սահմանափակմանն այն դեպքում, եթե ախտահարվածները ժամանում են ռիսկի գոտուց: Մարտի 11-ին հայտնի Է դարձել Գերմանիայում կորոնավիրուսի հետեւանքներից երեք մարդու մահանալու մասին: Բոլոր դեպքերը գրանցվել են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, մասնավորապես, Էսսեն քաղաքում մահացել Է 89-ամյա մի կին, եւս երկու մարդ մահացել Է Հայնսբերգի շրջանում: Բացի այդ, մարտի 1-ին Եգիպտոսում կորոնավիրուսից մահացել Է Համբուրգից մի զբոսաշրջիկ: Մարտի 10-ին Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտը հայտնել Է Գերմանիայում կորոնավիրուսի 1139 հաստատված դեպքի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին