Միջազգային

Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 59-ի

1 րոպեի ընթերցում

Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 59-ի
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակման ութ նոր դեպք են գրանցել Լիբանանում, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 59-ի: Այդ մասին գրում Է NNA լիբանանյան ազգային գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության դեպարտամենտի ղեկավար Վալիդ Օմարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ նոր դեպքերը հաստատվել են մարտի 11-ին Բեյրութի երկու հիվանդանոցներում՝ յուրաքանչյուրում չորսական: Մարտի 10-ին հաղորդվել Էր Լիբանանի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացու մահվան առաջին դեպքի մասին: Անցած շաբաթ իշխանությունները կարգադրել են փակել կինոթատրոնները, թանգարանները, մարզասրահները եւ չեղարկել խորհրդաժողովները երկրում կորոնավիրուսի բռնկումը կանխելու համար: Նույն պատճառով չեղարկվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում