Տարածաշրջանային

Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդը, հետաձգել զորակոչը եւ չեղարկել ֆուտբոլային մրցախաղերը

2 րոպեի ընթերցում

Վրաստանում երկարացրել են դպրոցական արձակուրդը, հետաձգել զորակոչը եւ չեղարկել ֆուտբոլային մրցախաղերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում բոլոր ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացրել են մինչեւ ապրիլի 1-ը: Այս որոշումն ընդունվել Է միջգերատեսչական համակարգող խորհրդի մարտի 11-ի նիստում, որը ղեկավարում Է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, խորհուրդը նաեւ որոշում Է ընդունել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զինակոչը հետաձգել մեկ ամսով՝ մինչեւ ապրիլի 13-ը: Ավելի վաղ կորոնավիրուսի կապակցությամբ դպրոցներում եւ բուհերում հայտարարված արձակուրդները պետք Է ավարտվեին մարտի 16-ին: Բացի այդ, Վրաստանում դադարեցված Է բոլոր մանկապարտեզների աշխատանքը: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել Է, որ կորոնավիրուսի կապակցությամբ որոշում Է ընդունել երկրում մինչեւ ապրիլի 1-ը դադարեցնել բոլոր առաջնություններն ու ֆուտբոլային մրցախաղերը:

Այսօրվա դրությամբ, Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով, երկրում լաբորատոր եղանակով հաստատված Է կորոնավիրուսով վարակման 23 դեպք, կարանտինում Է գտվնում 298 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 46 հոգի, հազարից ավելի քաղաքացիներ ինքնամեկուսացման մեջ գտնվելու հանձնարարական են ստացել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում