Միջազգային

Կիեւում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները

1 րոպեի ընթերցում

Կիեւում կփակեն դպրոցներն ու ժամանցի կենտրոնները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւում կորոնավիրուսի հայտնվելը կանխելու համար քաղաքապետարանը որոշել Է մարտի 12-ից կիրառել սահմանափակիչ միջոցներ: Մասնավորապես, քաղաքում կսահմանափակվի բոլոր կրթական հիմնարկությունների՝ դպրոցների, բուհերի, մանկապարտեզների, մարզական եւ արվեստի դպրոցների աշխատանքը, ֆեյսբուքում հայտարարել Է քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նաեւ Ուկրաինայի մայրաքաղաքում կսահմանափակվեն զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, խորհրդաժողովները եւ կինոցուցադրությունները: Կփակվեն ժամանցի կենտրոնները եւ զվարճանքների գոտիներն առեւտրաժամանցային կենտրոններում:

Կիեւի հասարակական տրանսպորտն առայժմ կաշխատի սովորական ռեժիմով: Սահմանափակումներն առայժմ մտցված են մինչեւ մարտի վերջը:

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման՝ առայժմ միակ հաստատված դեպքն արձանագրվել Է Չեռնովցիում մի մարդու մոտ, որը եղել Է Իտալիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում