Միջազգային

Պետդուման օրենք ընդունեց ՌԴ-ի Սահմանադրության ուղղման մասին

2 րոպեի ընթերցում

Պետդուման օրենք ընդունեց ՌԴ-ի Սահմանադրության ուղղման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդուման մարտի 11-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ, ընդունել Է օրենք Սահմանադրության մեջ ուղղում կատարելու մասին, որը ներկայացվել Էր ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Օրինագծի ընդունման օգտին քվեարկել Է 383 պատգամավոր, 43-ը ձեռնպահ Է մնացել, դեմ չի եղել: Օրենքի համար ստացվել Է շուրջ 390 ուղղում, ավելի վաղ լրագրողներին ասել Է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Ուղղումները մեծավ մասամբ նախապատրաստել Էր հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում Էին Պետդումայի պատգամավորներ, սենատորներ, հասարակական գործիչներ, փորձագետներ: Ուղղումների զգալի մասը խորհրդարանի ստորին պալատին ներկայացրել Է պետության ղեկավարը: Ուղղումների թվում Է «անընդմեջ» բառի բացառումը երկու նախագահական ժամկետների վերաբերյալ, որոնց ընթացքում կարող Է պաշտոնավարել միեւնույն անձը:

Բացի դրանից, ընդունվել Է պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկած ուղղումը նախորդ նախագահական ժամկետների զրոյացման մասին:

Այսպիսով այն անձը, որը նախկինում զբաղեցրել Է կամ այժմ զբաղեցնում Է նախագահի պաշտոնը, կկարողանա կրկին դառնալ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: Ուղղումները նաեւ նախատեսում են, որ նախկին նախագահը կկարողանա ստանալ սենատորի ցմահ կարգավիճակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում