Հասարակական

Հրդեհ Մասիսի խոզաբուծական ֆերմայում. փրկարարները անվտանգ տարածք են տեղափոխել մոտ 100 խոզ

1 րոպեի ընթերցում

Հրդեհ Մասիսի խոզաբուծական ֆերմայում. փրկարարները անվտանգ տարածք են տեղափոխել մոտ 100 խոզ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 10-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներիերեք ևԵրևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի փայտյա կառուցատարրերը՝ 150 քմ, 5000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 70 պտղատու ծառ և սատկել՝ 35 գոճի:

Փրկարարները դուրս են բերել մոտ 100 խոզ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում