ՀՀ-ն և Սերբիան չեն վնասի միմյանց  շահերին միջազգային հարթակներում. ՀՀ ԱԺ նախագահը Բելգրադում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սերբիա մարտի 9-11-ն ընթացող պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն:

Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետոսերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ վերահաստատել երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական կապերը,որտեղ իր դերն է խաղում նաեւ Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության հսկայական ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաեւ երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման գործընթացը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե' երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի եւ մշտական հանձնաժողովների միջեւ, թե' բազմակողմ հարթակներում:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիսհամաձայնել են,որ չնայած դրանց միջեւ առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որեւէ այլընտրանք եւպայմանավորվածությունեն ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հուշագիր եւ հանդես եկել մամուլի համար հայտարարություններով:

Մինչ պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարաններիղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների:

Հայերեն English Français Русский

Իրանը դեմ է ցանկացած ճանապարհի, որը իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն. Սոբհանի

Մեքսիկան ազգային գվարդիայի առաջին ստորաբաժանումն ուղարկել է ԱՄՆ-ի հետ սահման

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Ըստ ԱՏՁՄ-ի՝ օրենսդրական նոր կարգավորումները սահմանափակում են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումը

ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Նորվեգիա

ՀՀ ՄՊՀ նախագահը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հանդիպմանը

Իրանը կտրականապես դեմ է ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար․ դեսպան Սոբհանի

Fitch-ը վերահաստատել է Ակբա բանկին շնորհած «BB-» վարկանիշը

Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը