Միջազգային

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակում են զբոսաշրջիկների համար

1 րոպեի ընթերցում

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակում են զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաեւ վատիկանյան բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում: Այդ մասին հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իտալիայի իշխանությունների կողմից տրված ցուցումների հետ համաձայնեցմամբ, այսօրվանից ընդունվել են մի շարք լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Այսօրվանից Սուրբ Պետրոսի հրապարակն ու բազիլիկան փակ կլինեն Էքսկուրսիաների ու զբոսաշրջիկների համար»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում