Միջազգային

Իսպանիայի խորհրդարանը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով. El Pais

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի խորհրդարանը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով. El Pais

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) իր գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում Է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին մարտի 10-ին հայտնել Է El Pais-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Վոկս» ծայրահեղ աջ կուսակցությունը հաստատել Է, որ քաղաքական ուժի գլխավոր քարտուղար, ստորին պալատի պատգամավոր Խավիեր Օրտեգա Սմիթը վարակվել Է կորոնավիրուսով:

Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման շուրջ 1,5 հազար դեպք, 35 մարդ մահացել Է: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Մադրիդի ինքնավար հանրակցությունում՝ մոտավորապես 800, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում