Միջազգային

Շվեյցարիայում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը մոտեցել է 500-ին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտեցել Է 500-ին: Այդ մասին մարտի 10-ին հայտնել Է երկրի Հանրային առողջապահության դաշնային գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժամը 12:00-ի (Երեւանի ժամանակով 15:00-ի) տվյալներով, Շվեյցարիայում արձանագրված Է COVID-19-ի 491 դեպք: 476 մարդու մոտ վիրուսը հաստատված Է լաբորատոր եղանակով, եւս 15-ն սպասում Է կրկնական ստուգման: Հիվանդացածների թվով առաջին տեղում Է Տիչինոյի կանտոնը (91 մարդ), դրան հետեւում են Վոյի կանտոնը (76 մարդ), Ժնեւը (53 մարդ) եւ Ցյուրիխի կանտոնը (44 մարդ):

Նաեւ հաստատված Է նոր կորոնավիրուսից երրորդ մահը: Զոհ Է դարձել 80-ից բարձր տարիքի մի կին, որը բնակվում Էր Տիչինոյի կանտոնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում