Միջազգային

Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 350-ով

1 րոպեի ընթերցում

Մադրիդի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 350-ով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Մադրիդի ինքնավար մարզում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է գրեթե 350-ով եւ հասել 782-ի: Այդ մասին ասված Է տարածաշրջանի կառավարությանը կից առողջապահության դեպարտամենտի՝ մարտի 10-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մադրիդի ինքնավար մարզն արձանագրում Է կորոնավիրուսի 782 դրական (թեստ)»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Մարտի 9-ին ինքնավարության իշխանությունները տեղեկացրել Էին 436 ախտահարվածի եւ 16 մահացածի մասին: Ավելի վաղ հայտարարվել Է կորոնավիրուսի տարածման պատճառով տարածաշրջանում բոլոր ուսումնական հաստատությունների փակման մասին: Բացի դրանից, Մադրիդի իշխանությունները հավաստիացրել են, որ հասարակական տրանսպորտում ամենօրյա ախտահանում կկատարվի: Ընդամենն Իսպանիայում հայտնաբերվել Է շուրջ 1,4 հազար հիվանդացած, 35 մարդ մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում