Միջազգային

Ֆրանսիայում 30 մարդ Է մահացել կորոնավիրուսից

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում 30 մարդ Է մահացել կորոնավիրուսից
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել արդեն 30 մարդ: Այդ մասին մարտի 10-ին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության գլխավոր վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախօրյակին հաղորդվել Էր, որ հիվանդությունից մահացել Է 25 մարդ: Մահացածների զգալի մասը տարեց մարդիկ են, որոնց մահը վրա Է հասել համընթաց հիվանդություններից:

Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հիվանդացածների թիվը հասնում Է 1412-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում