Գիտնականները հաշվել են, թե որ օրն Է ի հայտ գալիս կորոնավիրուսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում Է 5,1 օր. 11,5 օրվա ընթացքում ախտանշանները դրսեւորվում են հիվանդացածների 97,5 տոկոսի մոտ: Ուստի 14 օր տեւողությամբ կարանտինը գիտնականները համարում են միանգամայն հիմնավորված: Հետազոտության արդյունքները հրապարակված են Annals of Internal Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները դեռ մինչեւ վերջ չգիտեն, թե որքան վարակիչ Է COVID-19 նոր կորոնավիրուսը: Նշվել Է մի քանի դեպք, երբ վիրուսը փոխանցել են մարդիկ, որոնց մոտ ընդհանրապես ոչ մի ախտանիշ չի դրսեւորվել: Սակայն մեծ մասամբ վարակի կրողն սկսում Է շրջապատողների համար վտանգ ներկայացնել, երբ նրա մոտ ի հայտ են գալիս հիվանդության առաջին ախտանշանները: Ախտահարվելու եւ ախտանշանների ի հայտ գալու միջեւ ժամանակը կոչվում Է գաղտնի շրջան:

Դրա տեւողությունն իմանալը շատ կարեւոր Է հիվանդության տարածման դեմ պայքարի ռազմավարությունը կազմակերպելու եւ արդյունավետ կարանտինի ժամկետները որոշելու համար: Մտահոգություններ կան, որ 14-օրյա կարանտինի ժամանակաշրջանը COVID-19-ի համար բավարար ժամանակ չԷ, եւ հարկավոր Է այն երկարացնել մինչեւ 19 կամ 24 օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել