Միջազգային

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. Sky News Arabia

1 րոպեի ընթերցում

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում մարտի 10-ին գրանցվել Է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքը: Այդ մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը Լիբանան Էր ժամանել Եգիպտոսից:

Վերջին օրերին նա լիբանանցի բժիշկների հսկողության տակ Էր գտնվում Բիբլոս քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ընդամենը հանրապետությունում գրանցված Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 դեպք: Վիրուսի տարածումից խուսափելու համար անցած շաբաթ իշխանությունները կարգադրել Էին փակել կինոթատրոնները, թանգարանները եւ չեղարկել խորհրդաժողովները: Նաեւ դադարեցվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում: Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտարարել Էին հանրային բոլոր զբոսայգիների փակման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում