Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար Է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար Է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ինչի մասին հայտնել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ դիզայները գումարը փոխանցել Է Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Այժմ Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն Է կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Ուստի երկրի վարչապետ Ջուզեպե Կոնտեն դեկրետ Է ստորագրել ամբողջ Իտալիայում կարանտին սահմանելու մասին: Դեկրետի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում Է բոլոր ժամանացային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել Է, մահաբեր վախճանների քանակը հասել Է 463-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան