Փաշինյանը ներկայացրեց հանրաքվեով ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու պատճառը

2 րոպեի ընթերցում

ՔԱՋԱՐԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ներկայացրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով Սահմանադրական դատարանի 7 անդամի պաշտոնավարումը դադարեցնելու պատճառը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս հարցին անդրադարձավ մարտի 10-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։

«Հրայր Թովմասյանի հետ կապված պարզ է, թե ինչ խնդիր կա: Սահմանադրական դատարանի մյուս անդամների հետ կապված կա այսպիսի խնդիր՝ որոշ ժամանակ առաջ Ազգային ժողովը հանդես եկավ ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Սահմանադրական դատարանը քննեց այդ հարցը և ասաց, որ չնայած Սահմանադրությամբ և օրենքներով իրավունք կա նման կարգապահական վարույթ հարուցելու, բայց իմ մեկնաբանությամբ՝ կարելի է միջնորդել այն ժամանակ, երբ ինքներս կարգապահական վարույթ կձևակերպենք ու կարձանագրենք խախտումը։ Սա նշանակում է, որ ՍԴ-ն հրաժարվում է կատարել իր գործառույթները, իսկ իշխանության մյուս ճյուղերին զրկում է նման գործառույթների իրականացումից»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ Սահմանադրական դատարանի այս գործողություններին կարող է գնահատական տալ միայն մեկ սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին