Վարչապետ Կոնտեն դեկրետ Է ստորագրել ամբողջ Իտալիայում կարանտին սահմանելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել Է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում Է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:

Փաստաթղթում, որն ուժի մեջ Է մտնում առավոտյան, խոսքը վերաբերում Է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելմանը: Դրանց թվին են դասվում աշխատանքային կամ ընտանեկան անրաժեշտությունը, ինչպես նաեւ տեղափոխություններն առողջական վիճակի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դադարեցվում են մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում Է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում Էին սոսկ Լոմբարդիայի հյուսիսային մարզին եւ Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի եւ Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետեւ տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա: Դա նշանակում Է բոլոր ժամանացային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների եւ կինոթատրոնների փակում, ինչպես նաեւ առեւտրային կենտրոնների, ռեստորանների եւ հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան եւ տոն օրերին: Մինչեւ ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել Է,մահացել է 463 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները