ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ
1 րոպեի ընթերցում
![ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/03/1007899.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:
Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: