Միջազգային

5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կալիֆոռնիայի ափերի մոտ

1 րոպեի ընթերցում

5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կալիֆոռնիայի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 5,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 06:59-ին: Էպիկենտրոնը գտնվում Էր Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը, Երկրաբանական ծառայության տվյալներով, 2,2 կմ խորության վրա Էր:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել Է 5,8:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում