Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը

1 րոպեի ընթերցում

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 100 հազարի շեմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչի խոսքին:

«Աշխարհում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 101827 դեպք, մահացությունների թիվը 3484 է: Խոսքը դեկտեմբերի 31-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածի մասին է»,- նշել է Յազարևիչը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Ռայանը հայտնել է, որ մինչև այս տարվա ամառ կորոնավիրուսի տարածումը կանխելը քիչ հավանական է:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում