Միջազգային

Թայլանդում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 50-ի

1 րոպեի ընթերցում

Թայլանդում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 50-ի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Թայլանդի Առողջապահության նախարարության ներկայացուցչի հայտարարությանը:

Տվյալների համաձայն` երկու անձինք, որոնց մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը, մարտի 2-ին Իտալիայից Թայլանդ ժամանած խմբի անդամ են: Խմբի մյուս անդամները մեկուսացվել են և սպասում են թեստերի պատասխաններին:

Թագավորությունում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 50-ի, հիվանդությունից բուժվել է 31 հոգի: Բժիշկների հսկողության տակ այժմ գտնվում է 4234 մարդ, որոնցից 1726 պահվում են հիվանդանոցներում:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում