Միջազգային

Չինաստանում ստեղծված նոր թեստով կորոնավիրուսի ախտորոշումը կկատարվի շատ կարճ ժամանակում

1 րոպեի ընթերցում

Չինաստանում ստեղծված նոր թեստով կորոնավիրուսի ախտորոշումը կկատարվի շատ կարճ ժամանակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժշկական արտադրանքի վերահսկողության գծով Չինաստանի կառավարման գրասենյակը հավանության է արժանացրել թեստային նոր համակարգ, որը թույլ է տալիս ստանալ նոր կորոնավիրուսի ախտորոշման արդյունքը 29 րոպեում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը:

Թեստը հնարավոր է կիրառել կլինիկական, կասկածվող դեպքերի, բարձր ռիսկի սքրինինգի ժամանակ: Նոր թեստավորման համակարգն արդեն կիրառվել է Ուհանի բժշկական կենտրոններում:

Թեստային նոր համակարգին հավանություն է տվել նաև Եվրամիությունը: Արդեն որոշակի խմբաքանակ ուղարկվել է Իտալիա, Ավստրիա, Նիդերլանդներ:

Վերջին տվյալներով Չինաստանում վարակվածների թիվը անցել է 80 հազարը, մահացել է 3 հազար 70-ը, բուժվել է 55 հազար 400-ը: Չինաստանի սահմաններից դուրս մահացածների թիվը 300-ից ավելին է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում