Միջազգային

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը

1 րոպեի ընթերցում

Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, որի բռնկումը տեղի Է ունեցել 2019 թվականի վերջին Չինաստանում, գերազանցել Է 100 հազարը: Այդ մասին վկայում են ՏԱՍՍ-ի թղթակիցների կողմից 80-ից ավելի երկրների իշխանությունների պաշտոնական հայտարարությունների հիման վրա հավաքված վիճակագրական տվյալները, որտեղ գրանցվել են վարակման դեպքեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարակվածների կեսից ավելին՝ մոտավորապես 55 հազարը, արդեն ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցներից: Մահվան դեպքերի թիվը գերազանցել Է 3,4 հազարը, այդպիսով՝ ներկայում մահացել Է վարակվածների մոտավորապես 3,4 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում