Կամերունում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերունի առողջապահության նախարարությունը մարտի 6-ին հայտնել Է, որ երկրում գրանցվել Է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության առաջին դեպքը: Այդ մասին հայտնել Է Journal du Cameroun պորտալը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մամուլի տեղեկագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքը վերաբերում Է Ֆրանսիայի 58-ամյա մի քաղաքացու, որը Կամերուն Է ժամանել փետրվարի 24-ին,-նշվում Է փաստաթղթում:-Կորոնավիրուսի առկայության նրա թեստը դրական արդյունք Է տվել»: Կամերունը դարձել Է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող չորրորդ երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ են գրանցվել: Առաջինը դարձել Է Նիգերիան, այնուհետեւ Սենեգալը, իսկ մարտի 5-ին այդ խմբի մեջ Է մտել Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Առայժմ այս չորս երկրում կորոնավիրուսով ախտահարվածները հինգն են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: