Հարավաֆրիկյան Հանրապետությունում գրանցել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 5-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում հաստատվել Է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՀԱՀ-ի առողջապահության նախարար Զվելինի Մկիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պացիենտը 38 տարեկան տղամարդ Է, որը կնոջ հետ ճանապարհորդել Է Իտալիայում,-նրա խոսքը մեջբերում Է News24 հարավաֆրիկյան լրատվական պորտալը:-Նրանց տուրիստական խումբը ՀԱՀ Է վերադարձել 2020 թվականի մարտի 1-ին: Նա մարտի 3-ին թերապեւտին Է դիմել տենդի, գլխացավի եւ հազի ախտանշաններով»:

Հիվանդը ենթարկվել Է կարանտինի: Բժիշկները պարզում են այն անձանց, ում հետ շփվել Է վարակվածը: News24-ը նշում Է, որ հարավաֆրիկացին ապրում Է երկրի արեւելքի Կվազուլու-Նաթալ նահանգում:

ՀԱՀ-ը դարձել Է Աֆրիկայի՝ Սահարայից հարավ գտնվող երրորդ երկիրը, որտեղ հաստատվել են կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը: Մինչ այդ վարակման դեպքեր են գրանցվել Նիգերիայում եւ Սենեգալում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել