Միջազգային

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել Կորսիկայում

1 րոպեի ընթերցում

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել Կորսիկայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բժիշկները նոր կորոնավիրուսով վարակման առաջին երեք դեպքն են հայտնաբերել ֆրանսիական Կորսիկա կղզում: Այդ մասին հայտնել Է առողջապահության տարածաշրջանային գործակալությունը (ARS), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը Ֆրանսիայում կազմում Է 285:

«ARS-ի մասնաճյուղը հաստատել Է Կորսիկայում COVID-19-ով երեք մարդու վարակվելը… Նրանց վիճակը չի վկայում հիվանդության ծանր ընթացքի մասին»,-ասված Է հայտարարության մեջ, որը Twitter-ում զետեղել Է Վերին Կորսիկայի դեպարտամենտի պրեֆեկտուրան:

Նշվում Է, որ բոլոր երեքն Էլ մեկուսացված են Այաչո կոմունայի հիվանդանոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում