Սպորտ

Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել 

1 րոպեի ընթերցում

Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ, աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն կարող է ձերբակալվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Goal.com-ը: Նախկին ֆուտբոլիստը կարող է ձերբակալվել Պարագվայում` կեղծ անձնագրի պատճառով: Նա այժմ պահվում է հյուրանոցում` ոստիկանության վերահսկողության ներքո: Ռոնալդինյոյի հետ է եղել նաև իր եղբայրը` Ռոբերտոն:

Ռոնալդինյոն խաղացել է «Պարի Սեն Ժերմենում», «Բարսելոնայում» և «Միլանում»։ 2002 թվականին Բրազիլիայի ընտրանու կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում