Կալիֆոռնիայում արտակարգ դրություն Է հայտարարված կորոնավիրուսի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն Է հայտարարել նահանգում COVID-19 կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Կալիֆոռնիայի նահանգի արտակարգ իրավիճակների վարչության կայքում:

Ինչպես նշվում Է, արտակարգ դրություն Է հայտարարվել, որպեսզի նահանգի իշխանությունները կարողանան լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել վարակի դեմ պայքարելու համար, պաշտոնական կարգավիճակ տալ այն միջոցներին, որոնք արդեն ձեռնարկվում են բազմաթիվ պետական ձեռնարկություններում, ինչպես նաեւ նախապատրաստվել կորոնավիրուսի ավելի ընդգրկուն տարածմանը:

Կալիֆոռնիայում ներկայում հաստատված Է կորոնավիրուսով վարակման 54 դեպք: Բացի այդ, COVID-19-ից մահվան առաջին դեպքն Է գրանցվել Վաշինգտոնի նահանգի սահմաններից դուրս: Ընդամենը Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակ Է հայտնաբերվել ավելի քան 150 մարդու մոտ, պացիենտներից 11-ը մահացել են: Փետրվարի 29-ին ԱՄՆ-ի տարածքում նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքից հետո Վաշինգտոնի նահանգում նույնպես արտակարգ դրություն հայտարարվեց, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան