Միջազգային

100 տարեկանում մահացել Է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը

1 րոպեի ընթերցում

100 տարեկանում մահացել Է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուում կյանքի 101-րդ տարում մահացել Է պերուացի դիվանագետ Խավիեր Պերես դե Կուելյարը, որը 1982 – 1991 թվականներին զբաղեցրել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մարտի 4-ին այդ մասին հայտնել Է Պերուի RPP ռադիոկայանը՝ վկայակոչելով դիվանագետի որդուն՝ Ֆրանսիսկոյին:

«Հայրս վախճանվեց ծանր շաբաթվանից հետո, նա մահացավ 20:09-ին (Երեւանի ժամանակով 05:09-ին) եւ հանգչում Է խաղաղությամբ»,- մեջբերում Է ռադիոկայանը Ֆրանսիսկո Պերես դե Կուելյարի խոսքը: Նշվում Է, որ Պերես դե Կուելյարը մահացել Է տանը, մահը վրա Է հասել բնական պատճառներով:

Խավիեր Պերես դե Կուելյարը 1982 թվականի հունվարի 1-ից ստացել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը եւ աշխատել երկու ժամկետ: Պերես դե Կուելյարն ակտիվորեն զբաղվել Է միջնորդական գործունեությամբ: Մասնավորապես, 1982 թվականին նա մասնակցել Է Ֆոլկլենդյան (Մալվինյան) կղզիների շուրջն անգլո-արգենտինական հակամարտության լուծման ուղիների որոնմանը, 1980-ական թվականների վերջին աջակցություն Է ցույց տվել իրանա-իրաքյան հակամարտության լուծմանը, 1990 թվականին փորձեր Է ձեռնարկել համոզելու Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնին հանելու զորքերը Քուվեյթից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում