Միջազգային

ԱՄՆ-ի կոնգրեսականները համաձայնել են 8,3 մլրդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կոնգրեսականները համաձայնել են 8,3 մլրդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 4-ին գործնականում միաձայն հավանություն Է տվել այն օրինագծին, որը Միացյալ Նահանգների վարչակազմին 8,3 միլիարդ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նախաձեռնությունը պաշտպանել Է 415 կոնգրեսական, դեմ Է արտահայտվել սոսկ երկու հանրապետական, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրինագիծը, մասնավորապես, նախատեսում Է ավելի քան 3 միլիարդ դոլարի տրամադրում պատվաստանյութի մշակման եւ ախտորոշիչ հետազոտությունների ֆինանսավորմանը, ինչպես նաեւ կորոնավիրուսից բուժմանը: Կանխարգելիչ միջոցառումների համար կհատկացվի եւս 2,2 միլիարդ դոլար, որից 950 միլիոնը կուղղորդվի պետական բժշկական հիմնարկությունների օժանդակմանը:

Ըստ որում 500 միլիոն դոլարը կտրամադրվի տարեց ամերիկացիների՝ որպես կորոնավիրուսի համար ամենախոցելի կատեգորիայի հեռաբժշկական ծառայությունների մատուցման ծրագրի ֆինանսավորմանը: Սպասվում Է, որ Սենատը նախաձեռնությունը կհաստատի մինչեւ շաբաթվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում