Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ում վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է իտալական ակումբի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:
«Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի որդին` Համլետը»,- գրված է ակումբի հրապարակման մեջ:
View this post on Instagram
Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է 2019թ. հունիսի 17-ին: Մխիթարյանի կինը հայազգի գործարարՄիքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթի Վարդանյանը: