Միջազգային

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակում Է բոլոր դպրոցներն ու համալսարանները

1 րոպեի ընթերցում

Իտալիան կորոնավիրուսի պատճառով փակում Է բոլոր դպրոցներն ու համալսարանները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունը նոր կորոնավիրուսի տարածման կապակցությամբ կարգադրել Է մինչեւ մարտի կեսերը փակել բոլոր դպրոցներն ու համալսարանները: Այդ մասին մարտի 4-ին հայտնել Է ANSA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այդ որոշումն ուժի մեջ Է մտնում հինգշաբթի օրվանից՝ մարտի 5-ից: Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհ Է դարձել 79 մարդ, վարակվածների թիվը հասել Է 2263-ի, ապաքինվել Է 160 մարդ: Վարակման դեպքեր են գրանցվել երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում, Էպիկենտրոններն են՝ Լոմբարդիան եւ Վենետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում