Իտալիայում կարգելեն ձեռքսեղմումներն ու համբույրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ Է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Ինչպես մարտի 4-ին գրում Է Corriere della Sera թերթը, նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների, ինչպես նաեւ գլխավորապես բժշկական թեմաներով բոլոր կոնգրեսների եւ խորհրդաժողովների չեղարկումը: Բացի դրանից, արդեն հայտարարված Է Վերոնայում «Վինիտալի» գինու ցուցահանդես-տոնավաճառն ապրիլից հունիս փոխադրելու եւ մարտին Հռոմ – Օսետիա կիսամարաթոնը չեղարկելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կանոնների մշակմամբ, որոնք կնարառվեն կառավարական նոր դեկրետում, զբաղվում Է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի կազմած գիտատեխնիկական կոմիտեն: Ինչպես նշել Է հրատարակությունը, նոր դեկրետը կարող Է ընդունվել մարտի 4-ին ի լրումն մարտի 1-ին ընդունված արդեն նախորդ դեկրետի: Այլ բաների թվում դիտարկվում Է 30 օրով ցանկացած ժողովների՝ կոնգրեսների, խորհրդաժողովների, համերգների եւ մարզական միջոցառումների արգելումը: 75-ից բարձր տարիքի մարդկանց խորհուրդ Է տրված դուրս չգալ տնից: Կառավարությունը նաեւ կարող Է ընդլայնել «կարմիր գոտու» տարածքը, որի մեջ առայժմ մտնում են Լոմբարդիայի հյուսիսային մարզի 10 քաղաքներ եւ հարեւան Վենետոյի մեկ քաղաք, որտեղ տեղի են ունեցել նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության տեղային բռնկումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Français Русский

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել