Քվեարկող անձանց թիվն, ըստ ժամանակացույցի կհրապարակվի մարտի 6֊ին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընտրացուցակները կլինեն առավելագույն ճշգրտված: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը նշեց, որ հիմա այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվում: Ընտրացուցակների բարելավման համար եղել է Ոստիկանության պետի կողմից հրաման, որի համաձայն՝ տրվել են հանձնարարականներ Անձնագրային և վիզաների վարչությանը, ինչպես նաև ոստիկանության տարածքային բաժիններին, որպեսզի կատարվեն բնակարաններ այցելություններ և պարզեն անճշտությունները, եթե դրանք կան:

«Ընտրական օրենսգրքի տրամաբանությունն այնպես է կառուցված, որ բավական ժամանակ է տրամադրվում ընտրացուցակներում անճշտությունները վերանայելու համար: Ընտրողների նախնական ցուցակը հրապարակվում է քվեարկության օրվանից 40 օր առաջ: Վերջնական ցուցակը հրապարակվում է քվեարկության օրվանից երկու օր առաջ: Վստահեցնում եմ, որ այդ ժամանակահատվածում հնարավոր անճշտությունները կշտկվեն: Օրինակ, կարող են լինել տեղեկություններ, որ անձը մահացել է օտարերկրյա պետությունում, և դա մեզ հասու չի եղել: Այս և նման այլ տեղեկությունները մենք կհավաքագրենք, կշտկենք, որպեսզի ունենանք որակյալ ընտրացուցակներ»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Շտկումների գործընթացն ակտիվ փուլում է, և ցուցակի ճշգրտված առաջին տարբերակը հրապարակվելու է մարտի 6-ին: Այնուհետև, ըստ օրենքով սահմանված կարգի, քվեարկությանը մասնակցող անձանց թիվը կհրապարակվի մարտի 16-ին, մարտի 26-ին և քվեարկության օրվանից երկու օր առաջ:

Մնացական Բիչախչյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքով քաղաքացիներին տրվում է երկու հնարավորություն: Օրինակ, անձը ՀՀ քաղաքացի է, սակայն Բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի հասցեով չունի հաշվառում: Սա դեռ չի նշանակում, որ նա չի կարող մասնակցել քվեարկությանը: Քաղաքացին, ով որոշակի ժամանակ բնակվելով օտարերկրյա պետությունում, ՀՀ-ի ռեգիստրում հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով, իրավունք ունի մինչև մարտի 26-ը դիմել ըստ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն: Նա այնտեղ պետք է տեղեկացնի, թե քվեարկության օրը որ հասցեում է լինելու ու ներկայացնի հաշվառում չունեցող անձանց ցուցակում ընդգրկվելու պահանջ:

«Մենք կտրամադրենք տեղեկանք, որում կնշվի տեղամասի համարը: Այստեղ մի կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել, եթե անձը գտնվում է օտարերկրյա պետությունում և մինչև մարտի 26-ը չի լինելու Հայաստանում, ապա այս գործընթացը կարող է կազմակերպել լիազորված անձի միջոցով: Ի դեպ, այս դեպքում լիազորագիրը նոտարական վավերացում չի պահանջում»,-ասաց Մնացական Բիչախչյանը:

Ընտրական օրենսգրքով սահմանված մյուս հնարավորությունն այն է, երբ քաղաքացին հաշվառված է մեկ այլ համայնքում և ինչ-ինչ պատճառներով քվեարկության օրը չի լինելու այդ վայրում, ապա կարող է մինչև մարտի 26-ը դիմել կամ գտնվելու վայրի, կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն, որպեսզի ընտրողների ցուցակում ընդգրկվի ըստ գտնվելու վայրի: Նա կստանա տեղեկանք, կնշվի տեղամասի համարը և քվեարկելու օրը կարող է գնալ ընտրատեղամաս: Եթե անձը մինչև մարտի 26-ը չի կարող դիմել անձնագրային ծառայություն, ապա կրկին դա կարող է անել լիազորագրով, սակայն այս դեպքում լիազորագիրը նոտարական վավերացում է պահանջում:

2018 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունք ունեցողների վերջնական ցուցակում ընդգրկված է եղել 2 մլն 573 հազար 779 անձ:

Հայերեն Русский

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ