Միջազգային

Թենեսիում տոռնադոյի զոհերի թիվը հասել Է 25-ի. NBC

1 րոպեի ընթերցում

Թենեսիում տոռնադոյի զոհերի թիվը հասել Է 25-ի. NBC
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Թենեսիի նահանգում մարտի լույս 3-ի գիշերը մոլեգնած տոռնադոյի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 25-ի: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հաղորդել Էր 22 զոհի մասին: Ամենից շատ զոհեր գրանցվել են Փաթնամի օկրուգում, որին հաջորդում են Բենթոնի, Ուիլսոնի եւ Դեւիդսոնի օկրուգները:

Մարտի 3-ին Թենեսիում տարերային աղետը հանգեցրել Է տասնյակ շինությունների ավերման եւ Էլեկտրահաղորդման գծերի խզման: Նահանգում շուրջ 43 հազար սպառող մնում Է առանց ԷլեկտրաԷներգիայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում