Միջազգային

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել. Reuters

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել. Reuters
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տիպի կորոնավիրուսի առկայության թեստ Է անցել, դրա արդյունքները եղել են բացասական: Այդ մասին մարտի 3-ին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սուրբ աթոռի ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկատվությունը:

Ավելի վաղ վատառողջ լինելու պատճառով 83-ամյա քահանայապետը հրաժարվել Էր մասնակցել մի շարք միջոցառումների: Այդ փաստը կորոնավիրուսի տարածման ֆոնին առաջացրել Է մեդիական մի շարք շահարկումներ: Անցյալ շաբաթվա վերջին MCM News պորտալում հրապարակում Էր հայտնվել կորոնավիրուսով Հռոմի պապի մերձավոր շրջապատի մարդկանց հնարավոր վարակման եւ պապական քաղաք-պետությունում կարանտինի մասին: Վատիկանի մամուլի ծառայությունում այս տեղեկատությունը համարել են ոչ հավաստի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում