Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարները հանդիպել են Վաշինգտոնի Սպիտակ տանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը եւ չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել Էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այդ մասին չճանաչված կազմավորման ղեկավարը մարտի 2-ին հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի – ծանոթ. խմբ.) եւ Ռոբերտ Օ’Բրայենի (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի – ծանոթ. խմբ.) հրավերով: Կոսովոն շնորհակալ Է ԱՄՆ-ին հաստատակամ աջակցության համար: Մենք հանձնառու ենք մնում այն բանին, որ համատեղ աշխատենք վերջնական համաձայնությունների եւ փոխադարձ ճանաչման նպատակով»,- գրել Է նա:

Ավելի վաղ Վուչիչը եւ Թաչին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում համաձայնություններ են կնքել օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres