Հասարակական

Դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետ կապված մեկ շաբաթ դասերը Հայաստանի ուսումնական հաստատություններում դադարեցնելու որոշում է կայացվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ պետք է որոշակի ժամանակ վերցնել, ավելի մանրամասն հասկանալ, ինչ է կատարվում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդպիսով գարնանանյին արձակուրդները մեկ շաբաթ առաջ տեղի կունենան։

Նա վստահեցրեց, որ կորոնավիրուսիկանխարգելմանհանձնաժողովն աշխատում է անընդհատ, և հորդորեց վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ «Այս իրավիճակը մենք պատվով, ուժեղացած կհաղթահարենք»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև ընդգծեց, որ կառավարությունը որևէ կենսականորեն անհրաժեշտ տեղեկատվություն չի թաքցնելու և շեշտեց. «Բացառված է, որ կառավարությունը որևէ այլ նպատակ ավելի կարևոր համարի, քան հանրային առողջության և անվտանգության խնդիրները»։

ՀՀ վարչապետը հավելեց, որ մտնելու է դեղատուն՝ բժշկական դիմակների հետ կապված իրավիճակին ծանոթանալու համար։

Անդրադառնալով Իրանի հետ հաղորդակցության խնդիրներին՝ վարչապետը նկատեց, որ Իրանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չկա, մանավանդ որ դա կարող է հանգեցնել «շուկայի վայրիվերումների», իսկ օդային հաղորդակցության դադարեցման դեպքում ավտոմեքենաներով Իրանից Հայաստան եկողները պետք է ավելի շատ մարդկանց հետ շփվեին քաղաքներում, քան օդանավով գալու դեպքում։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ հերքվել է այն տեղեկատվությունը, թե այն անձը, որի մոտ լույս մարտի 1-ի գիշերը կորոնավիրուսի է հայտնաբերվել, «Զվարթնոց» օդանավակայանից տուն է գնացել տաքսիով։ Վարչապետը հորդորեց ռիսկային գոտի չհամարել Ծաղկաձորը, որի «Գոլդեն Փելես» մինչ այժմ չգործող հյուրանոցում տեղավորված են այդ անձի հետ շփում ունեցած անձինք, և նկատեց, որ Ծաղկաձորում կյանքը պետք է բնականոն կերպով շարունակվի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում