Հասարակական

Չեղարկվել է Թբիլիսի-Երևան 2 չվերթ. ԼՐԱՑՎԱԾ

1 րոպեի ընթերցում

Չեղարկվել է Թբիլիսի-Երևան 2 չվերթ. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի օդանավակայանը չեղարկել է դեպի Երևան փետրվարի 29-ին նախատեսված երկու չվերթ:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ օդանավակայանի կայքից:

Չվերթները նախատեսված էին ժամը 18:50-ին: Չվերթները պետք է կատարեին «Georgian Airways»-ի և «Armenia Aircompany»-ի ինքնաթիռները:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Armenia Aircompany»-ի չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել: Նա վստահեցրեց, որ օդանավը խնդիր չունի, դա ստանդարտ ստուգում է:

ԼՐԱՑՈՒՄ. Ինչպես հայտնեցին «Armenia Aircompany»-ից, չեղարկվել է Թբիլիսիից Երևան ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում