Տարածաշրջանային

Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի բժիշկներն ի հայտ են բերել երկրում նոր կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգում հայտնել Է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքացին վիրուսով վարակվել Է Իտալիայի տարածքում: «Նրա առողջական վիճակը բավարար Է, եւ բժիշկները նրա առողջության մոնիթորինգ են իրականացնում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում